Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մարզերի դպրոցների մասին այնքա՜ն քիչ բան գիտենք

Մարզերի դպրոցների մասին այնքա՜ն քիչ բան գիտենք
25.09.2015 | 09:30

Ապարանի ավագ դպրոցի ծաղկազարդ, ծառաշատ ու կանոնավոր մշակված բակն ու սպորտային հրապարակը դեպի իրենց են ձգում ոչ միայն դպրոցականներին, այլև շրջկենտրոնի բնակիչներին, նույնիսկ Ապարանի պայմանագրային գնդի զինծառայողներին՝ առանց տարիքային խտրականության։ Մարդիկ գալիս են այստեղ՝ մի պահ կտրվելու ամենօրյա կենցաղային գործերից ու հոգսերից, ոմանք՝ տրվելու ռոմանտիկ երազանքներին, ոմանք էլ՝ ուղղակի զրույցի բռնվելու իրենց հետաքրքրող թեմաներով։ Իսկ զբոսայգու վերածված դպրոցի բակին և հատկապես սպորտային հրապարակին կնախանձի մայրաքաղաքի յուրաքանչյուր դպրոց։ Ինձ հանդիպած աշակերտներն ու ծնողները միաբերան պնդում են, որ այդ ամենը, և ընդհանրապես, դպրոցին վերաբերող բոլոր հարցերը, սկսած աղջիկների համար կարված անվճար դպրոցական արտահագուստով ապահովելուց, արվել է միայն դպրոցի տնօրեն Նվարդ Բարսեղյանի ընկերական կապերի, անշահախնդիր մարդկանց շնորհիվ, ո՛չ դպրոցի բյուջեից, ո՛չ ծնողների գրպանից այս բոլորի համար ընդհանրապես գումար չի ծախսվել։ Ցավում եմ, որ չկարողացա հանդիպել այդ օրը Ապարանի ավագ դպրոցի տնօրենի հետ, զրուցել դպրոցի ներքին, ուսումնական հարցերի մասին։ Բայց ուսումնական տարին նոր է սկսվել, դեռ կհասցնեմ այցելել շատ հարգելի Նվարդ Բարսեղյանին, ով վայելում է ապարանցի մեծի ու փոքրի յուրահատուկ սերն ու հարգանքը։


Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ